Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու կշնորհվի «Ազգային հերոսի» կոչում

Հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու կշնորհվի «Ազգային հերոսի» կոչում
15.10.2020 | 14:16

Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու «Ազգային հերոսի» կոչում շնորհելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս», - նշել է նա:

Դիտվել է՝ 2319

Մեկնաբանություններ